Աջակցություն
Եթե ցանկանում եք ավելի լավ իմանալ, թե ինչպես պետք է օգտագործել Ձեր սարքը կամ համոզված չեք,
թե ինչպես այն պետք է աշխատի, տեղեկացեք օգտվողի ուղեցույցից կամ այցելեք աջակցության էջերը
հետևյալ հասցեով՝ www.nokia.com/support կամ Nokia տեղական կայքէջը, կամ շարժական
սարքից՝ www.nokia.mobi/support:
Եթե դա չի լուծել Ձեր խնդիրը, կատարեք հետևյալ գործողությունները.
•
Վերագործարկեք սարքը՝ անջատեք սարքը և հեռացրեք մարտկոցը: Մոտ մեկ րոպե անց փոխարինեք
մարտկոցը և միացրեք սարքը:
•
Վերականգնեք գործարանային սկզբնական պարամետրերն այնպես, ինչպես ներկայացված է
օգտագործողի ուղեցույցում:
•
Լավագույն աշխատանքի և, հավանաբար, նոր հնարավորություններ ստանալու համար կանոնավոր
կերպով թարմացրեք սարքի ծրագրակազմը, ինչպես ներկայացված է օգտագործողի ուղեցույցում:
Եթե Ձեր խնդիրը դեռ չի լուծվել, դիմեք Nokia-ին՝ վերանորոգման ընտրանքների մասին տեղեկանալու
համար: Տե՛ս www.nokia.com/repair: Սարքը վերանորոգման ուղարկելուց առաջ միշտ ստեղծեք Ձեր
սարքում առկա տվյալների կրկնօրինակը: