
Ցանցային ծառայություններ
Սարքն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի ծառայություններ
մատուցողի կողմից: Որոշ գործառական հնարավորություններ մատչելի են ոչ բոլոր ցանցերում, այլ
հնարավորություններ կարող են պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր
ծառայություն մատուցողի հետ՝ դրանցից օգտվելու համար: Ցանցային ծառայությունները ներառում են
տվյալների փոխանցում: Ծառայության մատակարարից տեղեկացեք Ձեր տան ցանցում կիրառվող կամ այլ
ցանցերում ռոումինգից օգտվելու համար սահմանված վճարների մասին: Ծառայություն մատուցողը կարող
է բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող են լինել
սահմանափակումներ, որոնք ազդում են այն բանի վրա, թե ինչպես կարելի է օգտվել այս սարքի որոշ
Ընդհանուր տեղեկություններ
5

հնարավորություններից, որոնք պահանջում են ցանցային ապահովում, ինչպիսին է WAP 2.0
կանխագրերի (HTTP և SSL) պես և TCP/IP կանխագրերով ու լեզվից կախված նշանագրերով գործող
առանձնահատուկ տեխնոլոգիաների ապահովում:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ ֆունկցիոնալ հնարավորություններ
անջատվեն կամ չակտիվացվեն: Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա Ձեր սարքի
հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև ընտրովի տարրեր ունենալ, ինչպիսիք են ընտրացանկում
եղած անվանումները, ընտրացանկի դասավորվածությունն ու պատկերակները: