Քարտեզների մասին
Եթե Ձեր սարքում կամ մտցված հիշաքարտում կան քարտեզներ, կարող եք դրանք զննարկել՝ առանց
ինտերնետին միանալու: Երբ զննարկում եք այն տարածքը, որն ընդգրկված չէ Ձեր սարքի մեջ արդեն
ներլցված քարտեզներում, այդ տարածքի քարտեզն ինքնաբերաբար ներլցվում է ինտերնետի միջոցով: Ձեզ
կարող է առաջարկվել ընտրել մուտքի կետ՝ ինտերնետային կապի հետ օգտագործելու համար:
Քարտեզներ ներլցնելը կարող է հանգեցնել Ձեր ծառայության մատակարարի ցանցով մեծ քանակությամբ
տվյալների փոխանցման: Տվյալների փոխանցման համար գանձվող վարձի վերաբերյալ տեղեկությունների
համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Կարող եք Ձեր սարքի մեջ քարտեզներ ներլցնելու համար օգտագործել նաև Nokia Map Loader
համակարգչային ծրագիրը: Nokia Map Loader-ը համատեղելի ԱՀ-ում տեղադրելու համար տե՛ս
www.nokia.com/maps:
Ընտրել
Ընտցնկ
>
Ծրագրեր
>
Քարտեզներ
և հետևյալ ընտրանքներից.
Վերջին քարտեզ — Բացել վերջինը ցուցադրված քարտեզը:
Գտնլ հասցեներ — Որոնել կոնկրետ հասցե:
Պհպվծ տեղերը — Գտնել սարքի մեջ պահպանված տեղավայրը:
Վերջին տեղերը — Դիտել զննարկված տեղավայրերը:
Ընթացիկ դիրք — Դիտել ներկա գտնվելու տեղը, եթե GPS կապը մատչելի է:
Ծրգրել երթուղի — Պլանավորել երթուղի:
Լրաց. ծռթյններ — Նավարկման համար գնել արտոնագիր:
Պարամետրեր — Սահմանել պարամետրերը:
Գրեթե բոլոր թվային քարտեզները պարունակում են որոշակի աստիճնանի անճշտություններ և այս կամ
այն չափով ամբողջական չեն: Չի կարելի ամբողջովին ապավինել սույն սարքում օգտագործելու համար
Ձեր ներլցրած քարտեզներին:
Ծրագրեր
29