Nokia Map Loader
Անհատական համակարգչի համար նախատեսված Nokia Map Loader ծրագրի միջոցով կարող եք
ինտերնետից ներլցնել քարտեզներ և ձայնային կառավարմամբ ֆայլեր: Հարկավոր է բավարար ազատ
հիշողությամբ հիշաքարտ մտցնել սարքի մեջ: Դուք պետք է նախքան Nokia Map Loader-ից օգտվելը
գոնե մեկ անգամ օգտագործեք «Քարտեզներ» ծրագիրը և զննարկեք քարտեզներ, քանի որ Nokia Map
Loader-ն օգտագործում է «Քարտեզներ»-ի պատմության մեջ առկա տվյալները՝ ստուգելու համար, թե
քարտեզների որ վարկածն է պետք ներլցնել:
Nokia Map Loader տեղադրելու համար այցելեք www.nokia.com/maps, և հետևեք
հրահանգներին:
Nokia Map Loader-ի միջոցով քարտեզներ ներլցնելը
1 Սարքը համատեղելի USB տվյալների կաբելով կամ Bluetooth կապի միջոցով միացնել
համակարգչին: Տվյալների կաբել օգտագործելու դեպքում ընտրել PC Suite-ը՝ որպես USB
միացման եղանակ:
2 Համակարգչում բացել Nokia Map Loader-ը:
3 Ընտրել մայրցամաք, երկիր կամ տարածաշրջան:
4 Ընտրել քարտեզները կամ ծառայությունները և դրանք ներլցնել ու տեղադրել սարքի մեջ:
Nokia Map Loader-ի «Սպասարկում» ներդիրից կարող եք գնել նավարկման և երթևեկության
տեղեկատվության արտոնագրեր, ճանապարհորդական ուղեցույցներ և ներլցնել քարտեզներ: