
Մարտկոցի լիցքավորումը
Գործարանում մարտկոցը մասամբ լիցքավորվել է: Եթե սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լիցքաթափված
է, կատարեք հետևյալ գործողությունները.
1 Լիցքավորիչը միացնել պատի վարդակից:
2 Լիցքավորիչը միացնել սարքին:
3 Երբ սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լրիվ լիցքավորված է, անջատել լիցքավորիչը սարքից, ապա
պատի վարդակից:
Հնարավոր է նաև մարտկոցը լիցքավորել USB կաբելով՝ օգտագործելով համակարգչի հոսանքը:
1 Միացնել USB կաբելը համակարգչի USB պորտին և Ձեր սարքին:
2 Երբ մարտկոցը լրիվ լիցքավորվի, անջատել USB կաբելը:
Մարտկոցը լիցքավորելու համար որևէ հստակ ժամանակ սահմանված չէ, իսկ լիցքավորման ժամանակ
կարող եք օգտագործել սարքը: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է պահանջվել մի
քանի րոպե, մինչև լիցքավորման նշանը հայտնվի ցուցասարքին կամ հնարավոր լինի կանչեր կատարել:
Ռադիո լսելու ժամանակ սարքը լիցքավորելը կարող է ազդել ընդունման որակի վրա:
10
Սկսում ենք