Ձեր սարքի խնամքը
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն պետք է խնամքով օգտագործել: Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի մեջ
պահել արտադրողի երաշխիքը:
•
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են տարրեր պարունակել, որոնք կարող են հանգեցնել
էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք, մինչև սարքը ամբողջովին
չորանա:
•
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:
•
Սարքը չի կարելի պահել բարձր կամ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանները նվազեցնում են էլեկտրոնային սարքերի
շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայե որոշ տարրեր: Երբ սարքը ցածր ջերմաստիճանից
տաքանում է մինչև իր բնական ջերմաստիճանը, սարքի ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային տպատախտակները:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն ուղեցույցում:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և մեխանիկական
նուրբ բաղադրամասերը:
•
Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր, մաքրող լուծիչներ կամ ուժեղ ներգործության մաքրող նյութեր: Սարքի մակերևույթը
մաքրելու համար օգտագործեք միայն փափուկ, մաքուր, չոր շոր:
•
Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի միջև` խափանելով սարքի պատշաճ աշխատանքը:
•
Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված ալեհավաք օգտագործեք: Չհաստատագրված, փոփոխված կամ կցորդված ալեհավաքները
կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
•
Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:
•
Կրկնօրինակեք այն տեղեկությունները, որոնք ցանկանում եք պահպանել, օրինակ` կոնտակտային տվյալներ և օրացուցային նշումներ:
•
Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու նպատակով սարքը ելման վիճակի բերեք՝ այն անջատելով և մարտկոցը հանելով:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին, մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր լրասարքերին: