
Վերամշակում
Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և փաթեթավորման նյութերը միշտ վերադարձրեք հատուկ դրանց համար նախատեսված
հավաքման կետեր: Այս կերպ Դուք կօգնեք կանխել թափոնների չվերահսկվող հեռացումը և կնպաստեք նյութական պաշարների վերաօգտագործմանը:
Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ տեղեկություններ ստանալու և պարզելու համար, թե ինչպես վերամշակել Nokia արտադրանքները,
այցելեք www.nokia.com/werecycle կամ nokia.mobi/werecycle:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
35

Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական
և էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է հանձնվեն հատուկ ընդունման
կետերին: Այս պահանջը գործում է Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք այս նշանով պիտակավորված արտադրանքը` որպես չտեսակավորված
կենցաղային աղբ: Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ տե՛ս արտադրանքի Էկո-Հայտարարագրերը
www.nokia.com/environment կայքում: